Скачать презентацию
2 Դրոշ Զինանշան Ազգային օրհներգ՝Չինաստանի օրհներգ
3 Մայրաքաղաք - Պեկին Ամենամեծ քաղաք - Շանհայ Պետական լեզու - Չինարեն Կառավարում - Սոցիալիստական հանրապետություն Նախագահ - Սի Ցզինպին Վարչապետ - Լի Կեխանգ Տարածք կմ ² Բնակչություն - 1,361,512,576 մարդ Դրամական միավոր - Չինական յուան (CNY) Հեռախոսային կոդ - +86
5 Չինաստանը բաժանվում է 22 նահանգների և համարում է, որ Թայվանը հանդիսանում է 23- րդ նահանգը, այնինչ Թայվանը ներկայումս անկախ պետություն է և ինքն էլ իր հերթին պնդում է, որ Չինաստանի ողջ տարածքը պատկանում է իրեն : Չինաստանը նաև ունի հինգ ինքնավար շրջաններ, որոնցից ամեն մեկն ունի իր փոքրամասնությունների խումբը, 4 կենտրոնական ենթակայության քաղաքներ և երկու հատուկ վարչական շրջաններ, որոնք ունեն քաղաքական ինքնավարության կարգավիճակ : Այս 22 նահանգները, հինգ ինքնավար շրջանները և չորս կենտրոնական ենթակայության քաղաքները միասին կազմում են ցամաքային Չինաստանը :
6 Անհոյ Գանսու Գիրին Գուանդուն Գույչժոու Լյաոնին Հայնան Հեբեյ Հեյլունցզյան Հենան Հուբեյ Հունան Յուննան Շանդուն Շանսի Շենսի Չժեցզյան Սիչուան Ցզյանսի Ցզյանսու Ցինհայ Ֆուցզյան Թայվան ( վերահսկվում է Չինաստանի Հանրապետության կողմից )
7 Գուանսի - Չժոուն Ներքին Մոնղոլիա Նինսյա - Հուեյ Սինցզյան Ուրղուրյան Տիբեթ
8 Վերջին տասնամյակներին Չինաստանը զգալի ուրբանիզացվել է : 1980 թվականին քաղաքներում ապրող 20 % բնակչության ցուցանիշը 2014 թվականին արդեն կազմում է ավելի քան 50 %: Ըստ գնահատումների Չինաստանի քաղաքային բնակչությունը 2030 թվականին կկազմի մեկ միլիարդ, որը համարժեք կլինի երկրագնդի ողջ բնակչության մեկ ութերորդին : 2012 թվականի դրությամբ ավելի քան 262 միլիոն միգրանտ աշխատողներ կան Չինաստնում, իսկ տեղական միգրանտները հիմնականում գյուղաբնակ բնակչությունն է, որն աշխատում է քաղաքում : Չինաստանը ավելի քան 160 քաղաքներ ունի, որոնց բնակչությունը գերազանցում են մեկ միլիոնը, ներառյալ յոթ մեգապոլիսները ( ունեն ավելի քան 10 միլիոն բնակչություն ) Չունցին, Շանայ, Պեկին, Գուանչժոու, Տյանցին, Շենչժեն և Ուհան : Ըստ գնահատումների 2025 թվականին Չինաստանում կլինեն 221 հատ միլիոնից ավել բնակչություն ունեցող քաղաքներ :
17 Դրոշ Զինանշան
18 1978 թվականին տնտեսական լիբերալություն սկսելուց հետո, Չինաստանը մտնում էր աշխարհի արագ զարգացող տնտեսությունների ցանկում ` հիմնականում հիմնվելով ներդրումների և արտահանումների աճի վրա : Ըստ արժույթի միջազգային հիմնադրամի Չինաստանի տարեկան տնտեսական աճը ից 2010 թվականների ընթացքում կազմում էր 10.5%: թվականների ընթացքում Չինաստանի տնտեսական աճը համարժեք էր մեծ յոթնյակի երկրների տնտեսական աճին միասին վերցրած : 2011 թվականին Citigroup- ի կողմից հրապարակված տնտեսության գլոբալ աճի գեներատորների ցանկում Չինաստանն ուներ շատ բարձր 3G աճի վարկանիշ : Այնուամենայնիվ, Չինաստանի տնտեսությունը շատ էներգատար է և ոչ էֆեկտիվ, որի արդյունքում 2010 թվականին Չինաստանը աշխարհում ամենաշատ էներգիա սպառողն էր : Էներգետիկ ռեսուրսներից ամենաշատը օգտագործվում է ածուխը, որը կազմում է շուրջ 70 %: Բացի այդ 2013 թվականի սեպտեմբերին Չինաստանն անցավ ԱՄՆ - ին նավթ ներկրելու քանակով : Վաղ ականներին Չինաստանի տնտեսական աճը դանդաղեց ներքին վարկային խնդիրների, չինական արտադրանքի արտահանման մակարդակի նվազման և գլոբալ տնտեսության մեջ թուլացման պատճառներով :
19 Նշանավոր և Տեսարժան վայեր
30 Չինաստանում հայերը հիշատակվում են դեռևս II դարից. նրանք մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ էին։ Հայկական փոքր գաղութներ հիմնվել են մոնղոլական առաջին արշավանքներից (XIII դարի սկիզբ ) հետո, երբ Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսային շրջաններում։ Այնուհետև հայերը թափանցել են երկրի խորքը, բնակվել ծովափնյա քաղաքներում, հատկապես՝ Կանտոնում ( այժմ՝ Գուանչժոու ), XVIII դարում ոչ մեծ հայկական առևտրական տներ են եղել Շանհայում։ Ամենահայաշատը Խարբինն էր, որի համայնքն ուներ եկեղեցի։ Չինարենի ուսուցիչ կանտոնաբնակ Հովհաննես Ղազարյանը անգլերենից չինարենի է թարգմանել Աստվածաշունչը։ Ներկայումս Չինաստանում բնակվում է ընդամենը 160 հայ։
Еще похожие презентации в нашем архиве: